Բանակում շատերը կոռուպցիայի միջոցով ունեցվածք էին դիզում՝ ես դա կանգնեցրեցի: Այս մասին Երեւանում այսօր՝ մարտի 13-ին Հայաստանի վետերանների միության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով այժմ գլխավորում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին աննախադեպ բարձրացել է բանակի հաշվետվությունը ժողովրդին: Եւ այդ փորձը կարելի է կիրառել նաեւ պետության կառավարման դեպքում: «Երկրում պետք է արդարություն հաստատվի, որի անհրաժեշտությունը հայ հասարակությունն ուղղակի զգում է», - հավելել է Օհանյանը:




























