Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ Շոտլանդիայի անկախության մասին հերթական հանրաքվեն կնպաստի հասարակության պառակտմանը ու տնտեսական անկայունությանը Միացյալ թագավորությունում, հայտնում է Reuters–ը։

«Երկու տարի առաջ Շոտլանդիան հանրաքվեի ժամանակ քվեարկել է Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին, Շոտլանդիայի կառավարությունը խոստացել էր նման հանրաքվե անցկացնել յուրաքանչյուր սերնդափոխության ժամանակ»,- ասել է Թերեզա Մեյի ներկայացուցիչը։

Մեյի խոսքով, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը Բրիտանիայի համար վատագույն ժամանակն է ընտրել նոր հանրաքվեի նախաձեռնության համար։

«Տվյալները հստակ ցույց են տալիս, որ Շոտլանդիայում մարդկանց մեծ մասը չի ուզում նոր հանրաքվե։ Հերթական հանրաքվեն կնպաստի հասարակության պառակտմանը ու տնտեսական անկայունությանը՝ այս բարդ ժամանակաշրջանում»,- մեջբերել էՄեյին նրա ներկայացուցիչը։