Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն իրական է համարել հակաիսլամական քաղաքականգործիչ, ազգայնական Գերտ Վիլդերսի հաղթանակի հնարավորությւոնը խորհրդարանական ընտրություններում, որը անցնելու է մարտի 16-ին, փոխանցում է Reuters –ը։

«Գոյություն ունի իրական վտանգ, որ մարտի 16-ին մենք կարթնանանք, ու Գերտ Վիլդերսը կլինի այս երկրի խոշորագույն կուսակցության առաջնորդը, ու դա ազդանշան կդառնա ամբողջ աշխարհի համար»,- ասել է վարչապետը լրագրողներին։ Նա հոլանդացի ընտրողներին կոչ է արել ներկայանալ ընտրատեղամասեր, խոչընդոտելու համար «սխալ պոպուլիզմին»։

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալով ու ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակով ոգեւորված՝ ծայրահեղ աջերը հույս ունեն, որ պոպուլիստական ալիքը կհեղեղի նաեւ Եվրոպան, որտեղ այս տարի ընտրություններ են անցկացվելու Գերմանիայում ու Ֆրանսիայում։