Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրի վարչապետ Թերեզա Մեյին լիազորել է սկսել Եվրոպական Միությունից երկրի դուրս գալու գործընթացը՝ ընդունելով համապատասխան օրինագիծը, հաղորդում է Associated Press–ը։
Նշվում է, որ լորդերի պալատը՝ խորհրդարանի վերին պալատը, կրկնակի փոփոխություններ չի սահմանել կառավարական օրինագծում՝ նման կերպ վերջակետ դնելով ավելի քան մեկ ամիս տեւող օրենսդրական գործընթացին։
Օրինագծի տեքստը հաստատվել է խորհրդարանի երկու պալատների կողմից եւ այժմ անհրաժետ է Եղիսաբեթ II թագուհու ստորագրությունը։ Դրանից հետո այն օրենքի կարգավիճակ կստանա, իսկ վարչապետն իրավունք կստանա պաշտոնապես թողարկել Brexit–ի գործընթացը։




























