Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մեկ շաբաթվա ընթացքում 0,5%  ձայն է կորցրել եւ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիեստոնեա-սոցիալական միություններին հնարավորություն է ընձեռել  վարկանիշով հավասարվել իրեն: Ինչպես վկայում են Հանրայի կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի (INSA) տվյալները, սոցիալ-դեմոկրատները վայելում են ընտրազանգվածի 31%-ի (-0,5%) աջակցությունը, պահպանողականները՝ դարձյալ 31% -ի (+0,5%): 

Կնաչաների վարկանիշը չի փոխվել եւ կազմում է 6,5%, Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որը ներկայումս արտախորհրդարանական ընդդիմություն է, ունի   7% (-0,5%):

 «Այլընտրանքներ՝ Գերմանիայի համար» ուժը  վերջին շաբաթվա ընթացքում մի փոքր  բարելավել է դիրքերը եւ ունի 11,5% (+0,5%):

Հարցմանը մասնակցել է  2051 մարդ: Գերմանիայում առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում կորոշվի խորհրդարանի կազմը ու կընտրվի նոր կանցլեր, տեղի կունենան սեպտեմբերի վերջին: