Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեն անտեղի է անվանել Թուրքիայի կողմից ընդունված դիվանագիտական սահմանափակող միջոցառումները՝ երկու երկրների միջեւ բորբոքված սկանդալի ֆոնին, հաղորդում է Reuters գործակալությունը։

Նիդեռլանդների վարչապետը հայտարարել է , որ Անկարայի կողմից պատժամիջոցները, որոնք տնտեսական սահմանափակումնե չեն ներառում, «այնքան էլ վատը չեն»։ 

«Մյուս կողմից, ես նախկինի պես տարօրինակ եմ համարում, որ Թուրքիայում խոսում են պատժամիջոցների մասին, երբ, ինչպես տեսնում եք, մենք պատճառներ ունենք շատ չարանալու այն կապակցությամբ, ինչտեղի ունեցավ այս հանգստյան օրերին», — ասել է Ռյութեն։

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլումուշը հայտարարել է երկիր Նիդեռլանդների դեսպանի՝ Կորնելիուս վան Ռիժուի մուտքն արգելելու մասին։ Չեղարկվել են Նիդեռլանդներից Թուրքիա բոլոր չվերթները եւ բարձրագույն մակարդակով բոլոր պետական հանդիպումները։