Մեքսիկայի Օկոտլան քաղաքում բռնի կերպով զինաթափել ու ձերբակալել են բոլոր ոստիկաններին։ Այս մասին  հայտնել է Խալիսկո նահանգի միասնական ոստիկանական ուժերի հրամանատարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Պատճառ կարող են հանդիսանալ այն կասկածները, որ նրանց շարքեր հանցագործներ են ներթափանցել։ Սակայն տվյալ տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հնչել։

Դատախազության  տվյալներով՝ Օկոտլանում կարգուկանոնին կհետեւեն Խալիսկոյի իշխանություններին ենթակա ոստիկանները։