Չինական Ուրումչի քաղաքի բնակիչ Լյու Ֆեյը մեկ մլն յուան (մոտ 159 հազ. դոլար) է ծախսել՝ 33 տոննա կշռող քար գնելու եւ սիրած աղջկան ամուսնության առաջարկություն անելու համար, հաղորդում է Sina պորտալը:
Հաղորդվում է, որ Լյու Ֆեյը իր սիրելի Վան Ֆանֆանին առաջարկ անելու համար, բացի մատանիից, մի մասնավոր կոլեկցիոներից նաեւ 33 տոննա կշռող քար է գնել, որը վերջինը երկնաքար է անվանել:
Մեկ միլիոն յուանով, որը նա ծախսել է քարի վրա, սկզբում մտադիր էր բնակարան գնել, բայց որոշել է գնել հենց այդ քարը, քանի որ երբ անցած տարի Ֆանֆանի հետ գնացել էին հավաքածուն դիտելու, վերջինն ասել էր, որ այդ քարն իրեն դուր է գալիս:
«Սա նշանակում է, որ մեր սերը երկարատեւ ու ամուր է լինելու»,- ասել է Լյու Ֆանը: Աղջիկն ընդունել է նրա առաջարկը:




























