Կենտրոնական Հնդկաստանի լեռնային շրջաններում գիտնականները գտել են ամենահին բույսի հետքը որը 1,6 մլրդ տարեկան է համարվում, հաղորդում է PLOS Biology–ն։

Բույսի մնացորդները հայտնաբերվել են նստվածքաշերտերում, որտեղ ժամանակին ծանծաղուտ է եղել։ Ռենտգենային մանրադիտակի միջոցով հաջողվել է ստեղծել բույսի 3D պատկերը։ Դրա կառուցվածքը նման է եղել կարմիր ջրիմուռի կառուցվածքին։

Գտածոն մոտ 400 մլն տարով ավելի մեծ է ամենահին ջրիմուռներից, որոնք ավելի վաղ հայտնաբերվել են Կանադայում։ Դա խոսում է այն մասին, որ բազմաբջջային կյանքն ավելի վաղ է ծնվել, քան համարվում է։