ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ասիա իր այցելության շրջանակում գործընկերների հետ «առարկայական ու բարդ» բանակցություններ կանցկացնի՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ հետագա քայլերի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները։ Ընդ որում նա նշել է, որ չի ուզում նշել, թե կոնկրետ ինչ գործողություններ են հնարավոր Հյուսիսային Կորեայի դեմ։

Նրա խոսքով այս այցելությունը լավ հնարավորություն է տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների հետ քննարկել հնարավոր քայլերը՝ հաշվի առնելով այն սպառնալիքը, որը բխում է Հյուսիսային Կորեայից, որը «անկեղծ ասած՝ ավելի ուժեղ է դառնում»։