ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է անում երկրի դաշնային բյուջեից շուրջ 4.1 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչական-բյուջետային բաժնի ղեկավար Միք Մալվեյնիին:
Ըստ Gazeta-ի՝ Թրամփի բյուջետային ծրագիրը ենթադրում է այս նախագծի համար 2017 թվականին 1.5 մլրդ դոլարի հատկացում եւ շուրջ 2.6 մլրդ դոլար էլ՝ 2018 թվականին:
Պատի կառուցման վերջնական գինը նշված է բյուջեի նախագծում, որը պատրաստ կլինի մայիսի կեսերին:




























