ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն համեմատել է երկրի 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի հետ՝ նրա տարեդարձի օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է The Hill պարբերականը:

Ելույթի ընթացքում Թրամփը Ջեքսոին անվանել է «ժողովրդական նախագահ՝ կրկնելով իր եւ Ջեքսոնի վերաբերյալ պոպուլիստական համեմատությունները»:

«Հեղափոխության ժամանակ Ջեքսոնն առաջին անգամ բախվեց ինքնահավան վերնախավի հետ եւ նրան մարտահրավեր նետեց: Սա ծանոթ չի՞ թվում: Ասում են, որ իմ ընտրությունները շատ նման են նրա 1828 թվականի ընտրություններին»,- հայտարարել է Թրամփը: