Հիմք ընդունելով «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման եւ անցկացման կարգի» պահանջները՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել են 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը:

ԿԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ ըստ այդմ ձեւավորվել է 15 առարկայական հանձնաժողով հետեւյալ առարկաների համար՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Պատմություն», «Քիմիա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ռուսերեն», «Աստղագիտություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա»: