ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանի մասնակցությամբ, այսօր՝ մարտի 6-ին, Կոմիտեում ներկայացվել է քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման համար մշակված մեկ պատուհանի գաղափարը կրող www.e-permits.am էլեկտրոնային կայքի գործնական կիրառման փորձնական տարբերակը, որը մշակվել է ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում եւ որի աշխատանքները համակարգելու է Կոմիտեն:
Կոմիտեից NEWS.am_ին հայտնում են, որ կայքի փորձնական տարբերակի ներկայացմաը ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետարանի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, ինչպես նաեւ Կոմիտեի ներկայացուցիչները:
Համակարգը մշակած եւ սպասարկման աշխատանքները իրականացնող ընկերության ներկայացուցիչը մանրամասն ներկայացրել է համակարգ մուտք գործելու, դիմում ներկայացնելու, դիմումի շարժին հետեւելու ողջ ընթացքը:
Նշենք, որ էլեկտրոնային կայքն ու ուղեցույցը, որոնք հասանելի են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում, իր մեջ ներառում է տեղեկատվություն ինչպես իրավական դաշտի, այնպես էլ՝ կայքից օգտվելու մասին:
Կայքի աշխատանքային հիմնական գործառույթներըին ծանոթանալուց հետո ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին ծրագիրն ու կայքը ներկայացնող մասնագետին` ստանալով պարզաբանումներ:
Տեղեկացնենք, որ www.e-permits.am էլեկտրոնային կայքը նպատակ ունի պարզեցնելու եւ հստակեցնելու կառուցապատման ընթացակարգերը եւ այն գործարար միջավայրի բարելավման (Doing Business) եւ ներդրումային ծրագրերի խրախուսման հերթական քայլերից մեկն է:



























