Եթե գերատեսչություններին արտասահմանում նոր առեւտրական ներկայացուցչություններ են անհրաժեշտ, պետք է հիմնավորել դրանց ծախսերը։ Այս մասին մարտի 16-ին կառավարական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանին։

Կարապետյանի խոսքով՝ լինի դա առեւտրական ներկայացուցիչ, մաքսային կցորդ կամ ինչ-որ այլ բան, պետք է հիմնավորել, թե պետությունը նրանից ինչ օգուտ է ստանում։

«Վաղը մենք նրանցից կհարցնենք՝ պահում եք այդ մարդկանց, այդքան գումար եք ծախսում, դրանից ի՞նչ օգուտ։ Պետք չէ մեծացնել պետական ապարատը։ Յուրաքնաչյուրը պետք է հասկանաէ ինչ է ինքն անում։ Թե չէ, անդադար մեխանում ու մեծանում ենք», - ասել է Կառավարության ղեկավարը։