Ֆրանսիայի Գրաս քաղաքի վարժարաոնւմ հրաձգության գործով մեկ կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը:
Դեպքի վայրում ոստիկանության հատուկ ջոկատայիններ են աշխատում: Հեռուստաալիքի տվյալներով՝ զինված տղամարդը կրակ է արձակել վարժարանի տնօրենի ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր Գրաս քաղաքի վարժարաններից մեկում հրաձգության մասին: Միջադեպի հետեւանքով տուժածներ կան:




























