Հայաստանում հաստատվել են երկիր ժամանակավորապես ժամանող արտասահմանցիներին ԱԱՀ-ի վերադարձման հաշվարկի ռեկվիզիտները: Այս մասին որոշումն ընդունվեց մարտի 16-ին՝ կառավարության նիստի ժամանակ: Ապրանքների տվյալների մեջ ահրաժեշտ կլինի նշել միայն գները, բայց նաեւ զեղչը (եթե առաջարկվի): Այսպիսով, պետությունն իրեն ապահովագրում է ԱԱՀ-ի մեծացված վերադարձից:
Հիշեցնենք, որ 2017-ի հունվարի 1-ից ոչ ռեզիդենտ արտասահմանցիները կարող են Հայաստանում ԱԱՀ-ի վերադարձ ստանալ 2 անգամ փոքր ծավալի գնումներից (նախկինում 100 հազար դրամ էր, հիմա՝ 50 հազար դրամ, գումարած ԱԱՀ-ը): Արտասահմանցիների համար ԱԱՀ-ի վերադարձի գործընթացը (Tax Free) մեկնարկել է 2014-ի մարտից: Վերադարձը կարելի է ստանալ միայն այն ապրանքներից, որոնք դրամարկղային «Tax free invoice» եւ «Tax free» անդորրագրեր ունեն: Ըստ որում՝ ապրանքը չպետք է օգտագործվի միչեւ մեկնելը: «Tax free» համակարգից բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղերը, մեքենաները եւ պահեստամասերը, մշակութային արժեքները:



























