Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին 120 մլն դրամ (մոտ 245 հազար դոլար) կհատկացնի տեխնիկայի լիզինգին աջակցելու համար: Այս մասին որոշումն ընդունվեց մարտի 16-ին՝ կառավարության նիստի ժամանակ:
Առաջին կիսամյակում կհատկացվի 45 մլն դրամ, տարվա 9 ամիսների համար՝ 85 մլն:
Հիշեցնենք, որ նախկինում վարչապետ Կարեն Կարապետյանը քանիցս հայտարարել էր գյուղատնտեսության մեջ մեքենայացման մեծացման անհրաժեշտության մասին:



























