Շվեյցարիան մերժել է Թուրքիայի խնդրանքը՝ կասկածյալի քրեական հետապնդմանն իրավական աջակցության հարցում, որին թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» մեջ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ շվեյցարական կողմը նշել է, որ Էրդողանի հասցեին մեկնաբանությունները պաշտպանված են խոսքի ազատության իրավունքով։
Շվեյցարիայի արդարադատության նախարարությունում նշել են, որ Շվեյցարիան օտարերկրյա դատախազներին օգնում է միայն այն դեպքում, երբ նրանց հետաքննած հանցագործությունը քրեական հանցանք է նաեւ հենց Շվեյցարիայում։ «Եթե կառավարության անդամի հասցեին նմանն քննադատություն արվեր Շվեյցարիայում քաղաքական քննարկումների ժամանակ, ապա դա կհամարվեր մտքի արտահայտման ազատություն», - նշել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը։




























