Ռուսաստանի արտգործնախարարի՝ Ճապոնիա կատարելիք այցի ընթացքում պաշտոնական Տոկիոյի հետ կքննարկվի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայելու հարցը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ մարտի 20-21-ը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմեկնի Ճապոնիա՝ մասնակցելու «2+2» ձեւաչափով անցկացվող ռուս-ճապոնական խորհրդակցություններին, որոնց մասնակցում են արտաքին գործերի եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները:
«Կքննարկենք նաեւ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում վստահության ամրապնդման միջոցառումները եւ գործընկերներին կներկայացնենք մեր գնահատականները՝ ԱՄՆ ՀՀՊ համակարգի տեղակայման հետ կապված», - ասված է մեկնաբանության մեջ:




























