Երկու մարդ է զոհվել եւ յոթը վիրավորվել են Աֆղանստանի Հոսթ նահանգի հարավում գտնվող Սաբարի շրջանի ռազմաբազայի մերձակայքում ականապատ ավտոմեքենայի պայթելու հետեւանքով։ Զոհերի թվում է նաեւ ահաբեկիչը։ Այս մասին հայտնել է հայտնել է բանակի ներկայացուցիչ կապիտան Աբդուլլահը, հաղորդում է «Սինխուա»-ն։
«Ականապատ ավտոմեքենան պայթել է ռազմական բազայի մերձակայքում՝ Յակուբի տեղանքում, Սաբարի շրջանում՝ այսօր առավոտյան 07։00-ին, արդյունքում աֆղան զինծառայող է զոհվել եւ եւս յոթը վիրավորվել են»,-ասել է նա։




























