Հյուսիսային Կորեայի նկատմամբ «ռազմավարական համբերության»  քաղաքականությունն ավարտված է: Այս մասին Հարավային Կորեայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, թե «հնարավորությունների համալիր հավաքածու» է քննարկվում Փհենյանի նկատմամբ հետագա գործողությունները որոշելու առումով:

Իր հերթին, Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բյունգը նշել է, որ Սեուլն ու Վաշինգթոնը կիսում են ԿԺԴՀ-ի լիակատար ապամիջուկայնացման ընդհանուր նպատակը: Նա նաեւ ընդգծել է, որ Հարավային Կորեայում ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայումը ԿԺԴՀ-ից պաշտպանվելու նպատակով է եւ ուղղված չէ այլ երկրների դեմ: