«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հետ տեղի ունեցածը միակ միջադեպը չէ, երբ արդարադատության անունից տանջում են մարդուն։ Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը։
«Քանի՞ հոգի նման ձերբակալության զոհ դարձան՝ ընդամենը 1-2 ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Առանց որեւէ ապացույցի։ Ինձ համար շատ տհաճ է ցավակցության խոսքեր լսել այն մարդկանց շուրթերից, որոնք իրավիճակը փոխելու հնարավորություն են ունեցել։ Վաչապետը պետք է ոչ միայն կարեկցանք արտահայտեր, այլեւ հայտարարեր, որ այս ամոթալի պրակտիկան անցյալում կմնա»,-ընդգծել է Սաֆարյանը։
Նա հավելել է, որ մարդիկ ցուցաբերած մարդասիրության համար զոհ չպետք է դառնան՝ քայլի համար, որը ցանկանում էին շատերն իրականացնել, բայց միայն Արթուր Սարգսյանի քաջությունը բավարարեց:



























