Բանգլադեշում ահաբեկչության անհաջող փորձի ժամանակ մահապարտը զոհվել է: Նա փորձել է ներթափանցել Դաքքայի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող երկրի արագ արձագանքման ուժերի ժամանակավոր ճամբար:
Ըստ Սինհուա գործակալության՝ պայթուցիկ սարքը, որը նա փորձել է իր հետ ճամբար տանել, ժամանակից շուտ պայթել է:




























