Գրեթե 20 հազար մարդ է տուժել Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում ձյան տեղումների հետեւանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Չինաստանի քաղաքացիական վարչակազմի նախարարությունից:
Նշվում է, որ մի քանի օր ձյուն է տեղացել: Շիգաձե եւ Շանյնան շրջաններում աղետն ընդհանուր առմամբ ընդգրկել է 14 գավառներ եւ 3 քաղաքներ:
Նախարարության տվյալներով՝ տնտեսական ուղղակի վնասը կազմել է 15 մլն յուան (մոտ 2,18 մլն դոլար):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիբեթում ձյան տեղումների հետեւանքով սատկել են ավելի քան 4 հազար եզնուղտ եւ ոչխար:




























