Մոլդովան մտադիր է քաղաքացիություն տրամադրել ներդրումների դիմաց: Այս մասին որոշումը կառավարությունը կընդունի առաջիկայում, փոխանցում է RNS-ը: 

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայկտարարել է, որ հունիսի 1-ից երկրի տնտեսության մեջ որոշակի գումար դրած ներդրողները քաղաքացիություն կստանան եւ ԵՄ առանցի վիզայի մուտքի իրավունք: Խոսքը 100-150 կամ 200 հազար դոլար ներդրումների մասին է:

Դոդոնն ընդգծել է, որ սա կարող է Ռուսաստանի քաղաքացիներին հետաքրքրել ոչ միայն բիզնեսի տեսակետից, այլ նաեւ ԵՄ մուտքի դյուրացման: