Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը հաստատել է երկրի գալիք խորհրդարանական ընտրությւոններում Թուրքիայի միջամտության փաստը։

«Թուրքիայի միջամտությունը մեր ընտրություններին փաստ է, ու այդ միջամտությունը անթույլատրելի է» ,- հայտնել է Ռադեւը, նշելով, որ Բուլղարիան այնուամենայնիվ մտադիր է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ։

 «Ուզում եմ վստահեցնել, որ բուլղարական կառույցներն ու իրավասու ծառայությունները ակտիվ աշխատում են, որպեսզի կանխեն ցանկացած միջամտության փորձ մեր երկրի ընտրական գործընթացներին ու մեր ներքին գործերին»,- հավելել է նախագահը։