ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է սպառազինությունների խոշոր խմբաքանակ մատակարարել Թայվանին, որոնք կարող են ներառել հրթիռային համալիրներ եւ հակածովային հրթիռներ, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Ըստ աղբյուրների՝ վարչակազմից կարող են ամիսներ պահանջվել գորյություն ունեցող խոչընդոտները հաղթահարելու համար, այդ թվում՝ Պեկինի դիրորոշումը: Միաժամանակ նշվում է, որ քննարկումներն արդեն սկսվել են:

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ պետքարտուղարի օգնական Այուզան Թորնթոնը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն պաշտպանում է  «միասնական Չինաստանի» քաղաքականությունը, բայց պարտավորություններ ունի Թայվանի ժողովրդի նկատմամբ