«168 ժամ» թեթրը գրում է. «Տեղական ԶԼՄ-ներից մեկը երեկ մի ուշագրավ ու զարմանալի տեղեկություն էր հրապարակել՝ գազի գնի թեմայի շուրջ։ Ըստ թերթի, ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը նախօրեին խոսելով Հայաստանում գազի սակագնի մասին՝ հայտարարել էր, թե «Գազպրոմը» կնվազեցնի Հայաստանի համար գազի գները՝ պայմանով, որ գները կիջեցվեն նաեւ Հայաստանի տարածքում։
Մենք որոշեցինք պարզել, այնուամենայնիվ, բառացիորեն ինչ է ասել Ալեքսեյ Միլլերը գազի գնի թեմայով։
Ըստ «Նովոստի Արմենիա» գործակալության՝ մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի համար գազի գինը 150 դոլար է՝ 1000 խմ-ի դիմաց, եւ ասել է բառացիորեն հետեւյալը. «Անցած տարվա հոկտեմբերին մենք Հայաստանի Հանրապետության կառավարության հետ բանակցություններ անցկացրինք եւ հնարավոր համարեցինք գազի արտոնյալ սակագինը պահպանել նաեւ 2017 թվականին։ Միեւնույն ժամանակ, մենք համաձայնեցինք, որ ՀՀ տարածքում սպառողների համար ներքին սակագինը նվազի, սակայն դա հնարավոր դարձավ նաեւ այն պատճառով, որ մենք նոր պայմանավորվածության հասանք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























