Համացանցի օգտատերերը ուշադրություն են դարձրել, թե  Վաշինգտոնում կայացած հանդիպմանը Անգելա Մերկելն ինչպիսի հայացք է պարգեւել Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին, գրում է  Mashable-ը:

«Գերմանացի եւ ամերիկացի գործարարների քննարկման ժամանակ ռեալիթի շոուի աստղ, բիզնեսվումեն  եւ ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող Իվանկան նստել է կանցլերի կողքին, ով ունի գիտական աստիճան քիմիայից եւ ազատ տիրապետում է ռուսերենին:  Twitter–ը բավականին արագ գտել է ընդհանուր թեման լուսանկարում, որը հայտնվել է հանդիպումից հետո»,- գրում է պարբերականի թղթակից Թիմ Չեսթերը:

Չեսթերի կարծիքով՝ Մերկելն ակնհայտորեն կարծում է, որ այս հավաքը Իվանկայի տեղը չէ, եւ շատ օգտատերեր նրա հետ համաձայն են:

«Մերկել. Գրողը տանի, ի՞նչ է նա այստեղ անում»: