Մեծ Բրիտանիայի օրինակին, որը հայտարարել է Եվրամիությունից դուրս գալու մասին, չի հետեւի անդամ-երկրներից ոչ մեկը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բրիտանիայի վարչապետը բոլորին կստիպի հասկանալ, որ ավելի լավ է դուրս չգալ», -ասել է Յունքերը։
Յունքերի խոսքով՝ Brexit-ից հետո ԵՄ մյուս անդամները նորից «կսիրահարվեն միմյանց եւ կթարմացնեն Եվրոպական Միությանն իրենց երդումները»։




























