Դանիայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Դոնմեզը որոշ  պարզաբանումների համար կանչվել է երկրի ԱԳՆ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ դանիական Berlingske պարբերականը գրել է, թե Դանիայում Թուրքիայի դեսպանը Դանիայում ապրող թուրքերին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ ու այդ մասին հայտնել թուրքական իշխանություններին։ Թուրք դեսպանը վիրավորել է Էրդողանին քննադատող Դանիայի թուրքերին։

Այս փաստի հետ կապված Դանիայի ԱԳՆ է կանչվել Թուրքիայի դեսպան Մեհմեդ Դոնմեզը։ ԱԳՆ–ում նրանից պարզաբանում են պահանջել ոստիկանության դիմած դանիացի թուրքերի բողոքների հետ կապված, ըստ որի դեսպանը թուրքական իշխանությունների մոտ բողոքել է Դանիայի թուրքերից ու նրանց հայրենքի դավաճան հայտարարել։