Ռուսաստանը Բոսնիա եւ Հերցեգովիբնայի հետ պայմանագիր է ստորագրել` ԽՍՀՄ-ի վերջին չմարված պարտքը վճարելու մասին: Համաձայն փաստաթղթի` ՌԴ-ն 125, 2 մլն դոլար պետք է վճարի: Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր տեղի ունեցավ Ռուսաստանի դաշնության եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի միջեւ միջկառավարական համաձայնագրի ստորագրումը` նախկին ԽՍՀՄ-ի պարտականությունները կարգավորելու համար` կապված նախկին ԽՍՀՄ-ի եւ նախկին Հարավսլավիայի միջեւ ապրանքաշրջանառության հետ», — ասել է նա:
Ստորչակը նշել է, որ Բոսնիա եւ Հերցեգովինան նախկին ԽՍՀՄ վարկատուների թվում միակ երկիրն է, որի պարտքը չմարված է մնացել: Նշվում է, որ 125,2 մլն դոլար պարքտը կմարվի 45 օրացույցային օրվա ընթացքում` պայմանագրի կնքվելուց հետո:




























