Վանաձորում երեկ՝ մարտի 20-ին, երկու քաղաքացու են դանակահարել: NEWS.am-ի տեղեկություններով` տուժածներից մեկը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված Ս. Սարոյանը հիվանդանոց է տեղափոխվել ժամը 03:40-ի սահմաններում, իսկ մյուսը՝ 1963թ. ծնված Վ. Հարությունյանը՝ 00:15-ի սահմաններում:

Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել պարանոցի շրջանում ստացված դանակի հարվածներից: Տուժածներին, նախնական տեղեկություններով դանակահարել են Վանաձորի Թումանյան փողոցի սկզբնամասում:

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.Օր.-ի 112 հոդվածի առաջին մասով: Արդեն իսկ որպես կասկածյալ մեկ անձ ձերբակալվել է:

Դեպքով զբաղվում են ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի իրավապահներն ու քննիչները: