Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Բելառուսի իրավապահ մարմիններին հարցումէ հղել՝ կապված Ուկրաինայում գրոհայինների մարզական ճամբարների վերաբերյալ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունից հետո։ Այս մասին հայտարարել է գերատեսչության նախագահի ապարատի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկը, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն։
«Որքան ինձ հայտնի է, լրատվամիջոցներում հնչած տեղեկությունը՝ իբր թե ուկրաինական տարածքից բելռուսական սահմանը տրանսպորտային միջոցների հատելու փորձի վերաբերյալ, ներկա պահին չի հաստատվում։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ Ուկրաինայի տարածքում գործում են մարդկանց նախապատրաստության ինչ-որ ճամբարներ, մեր ծառայությունը համապատասխան հարցում է հղել։ Բելառուսի Հանրապետության իրավապահ եւ հատուկ մարմինների հետ մեր շփման արդյունքում մեր գործընկերներից մենք հավելյալ տեղեկության ենք սպասում։ Դեռեւս առավել մանրամասն տեղեկություն, քան այն, որը հնչել է Բելառուսի Հանրապետության նախագահի շուրթերից, մենք չունենք», — ճեպազրույցի ժամանակ ասել է Տկաչուկը։


























