Եթե «Ծառուկյան» դաշինքը ձայների լուրջ քանակ ստանա, այսինքն՝ Հանրապետական կուսակցությունից շատ, ապա էլ ինչու պետք է ՀՀԿ-ի հետ համագործակցի: Մարտի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը:

«Բայց եթե ավելի քիչ ձայներ ստանա, եւ ՀՀԿ-ն փորձի «Ծառուկյան» դաշինքին գայթակղել ու հրավիրել կոալիցիա՝ որպես կրտսեր գործընկեր, ապա կարող է աշխատել: Բայց կարող է եւ չաշխատել՝ եթե ՀՀԿ-ն ստանա ձայների 26-27 տոկոսը, ամենայն հավանականությամբ չի կարողանա կոալիցիոն կառավարություն ստեղծել»,- նշեց Պապյանը՝ հավելելով, որ նման դասավորվածության դեպքում կմիավորվեն երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը զբաղեցրածները: