Հայաստանում քաղաքական ապաստանը մարդու անքակտելի իրավունք կհայտարարեն։ Այս մասին ասվում է «Քաղաքական ապաստանի» մասին օրենքի փոփոխությունների նախագծում, որը հավանության է արժանացել մարտի 23-ին՝ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ։
Ներկա օրենսդրությամբ՝ ապաստան հատկացնելու մասին որոշումն ընդունում է նախագահը։ Համաձայն Սահմանադրական բարեփոխումների՝ 2018-ին հանրապետության նոր նախագահը նման լիազորություններ չի ունենա։ Այդ որոշումը կընդունի արդարադատության եւ մարդու իրավունքների համար պատասխանատու պետական մարմինը կամ պետական մարմինները։


























