Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երթը Երեւանի փողոցներում (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե երթն անցել է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով, Սայաթ Նովա պողոտայով, ապա երթի մասնակիցները վերադարձել են Ազատության հրապարակ:

Երթը գխավորել են դաշինքի առաջնորդներ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը եւ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

Երթի մասնակիցները ՕՐՕ դաշինքի դրոշներով եւ Սամվել Բաբայանի նկարներով են եղել, վանկարկել են «Ազատություն», «Ազատություն Սամվել Բաբայանին»: 

Երթն անցել է հանգիստ, առանց բախումների եւ քաշքշուկների, երթն ուղեկցել են ոստիկանները: