Հայաստանը համաշխարհային բանկից 1,8 մլն դոլարի հարցում կանի՝ որպես գյուղատնտեսական հողերի արբանյակային մոնիթորինգի երաշխիք։ Այս մասին մարտի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը։

Այդ միջոցներով կստեղծվի GIS վերահսկողության համակարգ։ «Այդ դեպքում մենք կկարողանանք հաստատ իմանալ՝ որտեղ եւ ինչպիսի հողեր են մեզ մոտ մշակվում։ Այժմ մենք այդ մասին իմանում ենք տեղքւմ գյուղական վարչակազմի ղեկավարներին զանգահարելով։ Իսկ այդ ժամանակ ամբողջական պատկեր կունենանք»,- նշել է նախարարը։