ԵՄ-ն Հայաստանին 10 մլն եվրո կհատկացնի՝ Արարատյան դաշտի կաթիլային ոռոգման համար։ Այս մասին մարտի 30-ին մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Ծրագիրը շատ հարցերում ցուցադրական բնույթ կկրի։
«Մեր հաշվարկներով՝ հողային հատվածներում՝ սկսած 5 հա-ից համակարգը կարող է ձեռնտու լինել (Հայաստանում գյուղատնտեսական հողակտորի միջին չափսը մեկ հեկտարի կեսից քիչ է)։ Ջրի սպառումը նվազում է 50 տոկոսով, բերքատվությունն աճում է 20-40 տոկոսով։ 2-3 տարվա ընթացքում ձեռք բերված համակարգերի ծախսերը կարելի է ծածկել», - նշել է Առաքելայնը։
Ծրագրի միջոցներով կկառուցվի նաեւ անհրաժեշտ ոռոգման ենթակառույցը՝ ջրամբար ոռոգման համար։ Ծրագիրը համաֆինանսավորելու համար կառավարությունը կփորձի բյուջեից միջոցներ հատկացնել, իսկ հակառակ դեպքում այն կսկսվի մեկ տարի անց՝ 2018-ին։
«Ամեն դեպքում, այդ ծրագիրը ձեռնտու է նաեւ բյուջեի համար։ Որքան արդյունավետ են ջրի ծախսերը, այնքան քիչ են ոռոգման համար պետական սուսբիդները», - հավելել է գյուղնախարարը։




























