ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է 483.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.53 դրամ (նվազել է 2.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 601.89 դրամ (աճել է 0.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.59 դրամ (աճել է 0.10 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 282.04 դրամ, ոսկի՝ 19,463.09 դրամ, պլատին՝ 14,825.61 դրամ։
Մարտի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 484 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 484 դրամ:



























