Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ հեղափոխական դաշնակցության հրավ իրած ամփոփիչ հանրահավաքը (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանրահավաքը վարում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նա շնորհակալություն հավաքվածներին, որոնք եկել են «միասին նշելու Դաշնակցության հաղթական երթի սկիզբը»:

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք դեմ են զիջողությանը: Հավաքվածները արձագանքեցին վանկարկումներով: 

Նշենք, որ հանրահավաքում նախատեսվում են  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ ցուցկաը գլխավորող, Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթները:

Նշենք, որ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցում է «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով: