Լոս Անջելեսի եւ Նյու Յորքի բնակիչները Հյուսիսային Ամերիկայի բնակչության շրջանում ամենամտացրիվն են: Օրերս Uber ընկերությունը իր եզրակացությունն է հրապարակել, որը հիմնված է, այսպես կոչված, «կորցրածի եւ գտածի ինդեքսի» վրա: Այս մասին նշված է USA.ONE կայքում:

Տվյալների համաձայն՝ երկու խոշոր մեգապոլիսների տաքսու ուղեւորներն իրենց իրերը ավելի հաճախ են մոռանում: Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշված է ամենաարտասովոր իրերի մասին, որոնք հաճախորդները թողել են տաքսու մեջ, եւ իրերը կորցնելու վերաբերյալ որոշ հետաքրքիր օրինաչափությունների մասին: Մոռացված ունեցվածքի թվով առաջին տեղում է կիրակին, երկրորդ՝ շաբաթը, երրորդ՝ ուրբաթը:

2016 թվականի «ամենամտացրիվ օրը» եղել է հոկտեմբերի 30-ը: Ամենահաճախ մոռացվող իրերի տասնյակում են հեռախոսները, մատանիները, բանալիները, դրամապանակները, փողը, վարորդական վկայականները, ձեռնոցները, լիցքավորման սարքերը, սովորական եւ արեւապաշտպան ակնոցները: Ամենաարտասովորի իրերի թվում են եղել սկանդինավյան քայլքի ձողերը, ամուսնական մատանիները, աթոռ, կիթառ, ծխի գեներատոր, վիճակախաղի տոմս, նկար, փայտե գլխարկ եւ օդապարուկ: Հետաքրքիր է, որ շաբաթվա որոշակի օրերին մարդիկ տաքսիում որոշակի իրեր են մոռանում: Այսպես՝ կիրակի ամենաշատը հարսանեկան հանդերձն են մոռանում, շաբաթ՝ օդանավի տոմսերը, երկուշաբթի՝ սքեյթբորդերը, իսկ երեքշաբթի՝ լողազգեստները: