ԱՄՆ Ֆլորիդա նահանգի երկնքում` Էջոութեր քաղաքի մերձակայքում, երկու թեթեւշարժիչային օդանավեր են բախվել, հաղորդում է Florida Today-ը:

Միջադեպի հետեւաքով երկու օդաչուներն էլ զոհվել են:

Ականատեսների խոսքով` ինքնաթիռները համատեղ թռիչքներ էին իրականացնում: Դրանցից մեկի ժամանակ նրանք միմյանց են բախվել:

Նշվում է, որ կործանվել են Cessna 170 եւ Grumman American AA5B մոդելի ինքնաթիռները: