«Հանրապետական կուսակցությունում այս օրերին «արտակարգ դրություն» է հայտարարված, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, Սերժ Սարգսյանի սեղանի վրա է գալիք խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ցուցակը, որը խմբագրման եւ սրբագրման բուռն փուլում է: Սերժ Սարգսյանը շատ ուշադիր քննարկում է ամեն մեկի թեկնածությունը՝ հաշվելով դեմ եւ կողմ բոլոր հանգամանքները: Այսպես, մեր աղբյուրը պնդում է, որ սրանք վերջին խորհրդարանական տարիները կլինեն ՀՀԿ «հին գրարդիայի» որոշ անդամների համար՝ Ռազմիկ Զոհրաբյանի, Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Վազգեն Կարախանյանի, «պլանի տակ է» Բառադի Համոն (Համլետ Հարությունյանը)եւ էլի մի քանիսը»,-գրում է «ՉԻ»-ն:
«Չորրորդ ինքիշխանություն». ՀՀԿ որոշ անդամներ «պլանի տակ» են հայտնվել

Տեղադրություն



























