Վերջին 2500 տարիներին Ցինխայ- Տիբեթյան բարձրադիր շրջաններում սառույցները երբեք այսքան արագ չեն հալչել , որքան հիմա։ Նման եզրակացության են հանգել չինացի երկրաբանները այդ շրջաններում ուսումնասիրություն կատարելուց հետո, գրում է «Սինհուան»։

Հետազոտության ընթացքում գիտնականները առաջարկել են  սառույցների հալչման ինտենսիվությունը չափելու նոր ցուցանիշ,  որը  հաշվի է առնում լճի նստվածքների իրական տարիքը։

Այդ ցուցանիշի հիման վրա գիտնականները վերականգնել են այդ տեղանքում սառույցների հալչման 2500 -ամյա պատմությունը։ Վերջին 30 տարիներին սառույցների ընդհանուր մակերեսը կրճատվել է 53-ից մինչեւ 45 հազար քառ․ կմ։ Այսպիսի տեմպեր չեն նկատվել նույնիսկ Միջնադարյան կլիմայական օպտիմումի ժամանակ ՝ 10-13 –րդ դարերում, հայտնել է գիտնական Չժան Զցիֆենը։

Նրա խոսքով այս դինամիկ հալչման պատճառը գլոբալ տաքացումն է։ Մասնագետների խոսքով, չինացի գիտնականների առաջարկած ցուցանիշը նոր հնարավորություններ է բացում սառույցների փոփոխությունների մեխանիզմն ուսումնասիրելու ու դրանց հեռանկարային փոփոխությունները կանխագուշակելու հարցում։