Հարավային Թեքսասում երկու տարեկան փոքրիկը պատահաբար ինքն իր գլխին է կրակել։AP -ի փոխանցմամբ, երեխան խոհանոցի սեղանի վրա գտել է հոր ատրճանակը։ Զենքը լիցքավորված է եղել, երեխան կրակել է ինքն իր գլխին ու մահացել։

Ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել երեխայի հորը՝ 22-ամյա Էրիկ Մորալեսին, որը դեպքի պահին տանը չի եղել։ Այդ պահին տանն են եղել երեխայի մայրը ու մեկ տարեկան եղբյարը։