ԱՄՆ-ում դեռահասը խոստովանել է, որ 2015 թվականին Հռոմի պապի այցելության ժամանակ ծրագրում էր սպանել նրան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը:
Գերատեսչության տեղեկացմամբ՝ 17-ամյա Սանտոս Կոլոնը մտադիր է եղել պայթուցիկ նյութեր գնել՝ ինքնաշեն ռումբ պատրաստելու եւ ամբողջ քաղաքում տեղադրելու համար: Նա նաեւ փորձել է դիպուկահար վարձել՝ Պապի պատարագի ժամանակ սպանելու համար, սակայն «վարձու մարդասպանը», պարզվել է, ՀԴԲ-ի գաղտնի գործակալ է: Կոլոնին ձերբակալել են:
Ամերիկյան օրենսդրությամբ՝ նրան կարող է մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկում եւ 200 հազար դոլարի չափով տուգանք սպառնալ:




























