Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ, որ ԱՄՆ-ում լիբերալ ու պահպանողական քաղաքական գործիչները նախընտրում են տարբեր գիտական ու գիտահանրամատչելի գրքեր, հաղորդում է Nature Human Behaviour պարբերականը։
Պարզվել է, որ լիբերալ քաղաքական գործիչները նախընտրում են հիմնարար գիտությունների վերաբերյալ գրքեր, մասնավորապես՝ ֆիզիկայի եւ աստղագիտության, այնինչ պահպանողականներն առավել ակտիվորեն ձեռք են բերում կիրառական ուղղվածություն ունեցող գրականություն, օրինակ՝ գեոֆիզիկայի եւ քրեագիտության վերաբերյալ։
Նման եզրակացությունների փորձագետները հանգել են՝ վերլուծելով մի քանի միլիոն գիտական ու գիտահանրամատչելի գրքերի առցանց վաճառքը՝ ԱՄՆ-ում երկու ամենախոշոր առցանց խանութներից։



























