Ապրիլի սկզբին Աթենքի առափնյա Պալեո Ֆալիրո շրջանում բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկն են ներխուժել չորս տղամարդիկ, հաղորդում է Rugr-ը։
Սպառնալով ատրճանակով՝ նրանք կապել են տանտիրուհուն ու փակել նրա բերանը։ Նույն ճակատագրին է արժանացել նաեւ այդ ժամին այնտեղ գտնվող տնտեսուհին։ Որպես գողոն՝ նրանք խլել են այն ամենը, ինչը որեւէ արժեք էր իրենից ներկայացնում։ Միակ բանը, որ չեն իմացել գողերը, այն է, որ տանտիրուհու որդին տանը տեսախցիկ է տեղադրել։ Երիտասարդն իրական ժամանակով տեսել է, թե ինչպես են սպառնում իր մորն ու կողոպտում իր ծնողների բնակարանը։
Արդեն մի քանի րոպես անց ոստիկանությունը շրջապատել էր շինությունը։ Հասկանալով դրության անելանելիությունը՝ ոստիկանությունից խուսափելու համար հանցագործները որոշել են թռչել 8-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբից ավելի ցածր հարկեր։ Հանցանքի վայրում թողնելով զենքն ու վերցնելով ամեն ինչ, ինչ կարող էին տանել իրենց հետ՝ չորս հանցագործները սկսել են ցատկել պատշգամբ առ պատշգամբ։ Նրանցից երկուսը ձերբակալվել են գրեթե միանգամից։ Նրանք են՝ Հայաստանի 35-ամյա Հայաստանի քաղաքացին եւ Ռուսաստանի 30-ամյա քաղաքացին։ Երրորդը հետապնդման ժամանակ սայթաքել եւ ընկել է։ 47-ամյա մոլդովացին տեղում մահացել է։ Չորրորդը դեռեւս հետախուզման մեջ է։
Հանցագործների թողած երեք ատրճանակն ու հրազենը փորձաքննության են ուղարկել՝ պարզելու համար՝ արդյոք նրանք չեն օգտագործվել այլ կողոպուտներում։ Պարզվել է, որ բոլոր երեքն էլ նախկինում դատապարտված են եղել նմանատիպ հանցագործությունների համար։




























